- Eng
- Рус
- Հայ
2018թ․ հունիսի 15-16 «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» միջազգային սիմպոզիում
"Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը" "Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի" հետ համատեղ "Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի" աջակցությամբ կազմակերպում է «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» խորագրով միջազգային սիմպոզիում: Անցկացման վայրը՝ "Իբիս Երևան Սենթր" հյուրանոց, ք․ Երևան, Օրը՝ 2018թ․ հունիսի 15-16
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել (+374) 91 41 14 21 հեռախոսահամարով կամ գրել assoarmenia@gmail.com էլ․-հասցեին:
Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ
Հոկտեմբերի 28-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ) «Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ» դասախոսության թեմայով հանդես կգա` դիմածնոտային վիրաբույժ, «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի» Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Կ.Ֆ. Սևտերտերյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Ռինոպլաստիկայի հիմունքները դասախոսություն՝ պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանի կողմից
Սեպտեմբերի 30-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ) «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսության թեմայով հանդես կգա` պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը: Զեկույցներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Յու.Պողոսյանը «Տուբերոզ սկլերոզ. Կլինիկական դեպք», Ա.Գ.Բադալյանը «Բերանի խոռոչի քաղցկեղի վիրաբուժության վերականգնողական փուլի նշանակությունը», Լ.Գ.Խաչատրյանը «Ստորին ծնոտի դեֆեկտների վերականգնումը օգտագործելով նրբոլոքի ոսկրը դենտալ իմպլանտների տեղադրումով»: Քննարկվեցին ասոցիացիայի հետագա անելիքները և առաջիկա միջոցառումները:
Ատամնային իմպլանատացիա
Նոյեմբերի 25-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ) «Ատամնային իմպլանատացիա» դասախոսության թեմայով հանդես կգա` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, ք. Երևանի գլխավոր դիմածնոտային վիրաբույժ Վ.Է. Հովակիմյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons