- Eng
- Рус
- Հայ
Ռինոպլաստիկայի հիմունքները դասախոսություն՝ պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանի կողմից
Սեպտեմբերի 30-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ)
«Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսության թեմայով հանդես կգա` պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանը:
Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար:
© Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը
Սեպտեմբերի 23-ին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկույցենրով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները, գործընկերները: Քննարկվեցին ապագայում սպասվող համագործակցությունները և հետագա անելիքները:
2018թ․ հունիսի 15-16 «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» միջազգային սիմպոզիում
"Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը" "Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի" հետ համատեղ "Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի" աջակցությամբ կազմակերպում է «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» խորագրով միջազգային սիմպոզիում: Անցկացման վայրը՝ "Իբիս Երևան Սենթր" հյուրանոց, ք․ Երևան, Օրը՝ 2018թ․ հունիսի 15-16 Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել (+374) 91 41 14 21 հեռախոսահամարով կամ գրել assoarmenia@gmail.com էլ․-հասցեին:
Նոր համագործակցություն
Մեր ասոցիացիայի պատվավոր անդամ դարձավ պրոֆեսոր Տիգրան Վ. Ղազարյանը, ով համարվում է առաջատար մասնագետ պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, անոթային վիրաբուժության, ֆլեբոլոգոգիայի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությունը:
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը: Զեկույցներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Յու.Պողոսյանը «Տուբերոզ սկլերոզ. Կլինիկական դեպք», Ա.Գ.Բադալյանը «Բերանի խոռոչի քաղցկեղի վիրաբուժության վերականգնողական փուլի նշանակությունը», Լ.Գ.Խաչատրյանը «Ստորին ծնոտի դեֆեկտների վերականգնումը օգտագործելով նրբոլոքի ոսկրը դենտալ իմպլանտների տեղադրումով»: Քննարկվեցին ասոցիացիայի հետագա անելիքները և առաջիկա միջոցառումները: