- Eng
- Рус
- Հայ
Կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը
Հոկտեմբերի 13-ին կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը: Ելույթներով հանդես եկան ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Պողոսյան Աննան, բ.գ.թ դոցենտ Ենոքյան Հայկը, Հակոբյան Կորյունը: Վկայականներ շնորհվեցին «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» 2018թ. անդամներին:
#AAMFOS #2018
© Armenian Association of Maxillofacial and Oral Surgery
2018թ․ հունիսի 15-16 «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» միջազգային սիմպոզիում
"Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը" "Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի" հետ համատեղ "Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի" աջակցությամբ կազմակերպում է «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» խորագրով միջազգային սիմպոզիում: Անցկացման վայրը՝ "Իբիս Երևան Սենթր" հյուրանոց, ք․ Երևան, Օրը՝ 2018թ․ հունիսի 15-16 Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել (+374) 91 41 14 21 հեռախոսահամարով կամ գրել assoarmenia@gmail.com էլ․-հասցեին:
Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ
Հոկտեմբերի 28-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ) «Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ» դասախոսության թեմայով հանդես կգա` դիմածնոտային վիրաբույժ, «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի» Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Կ.Ֆ. Սևտերտերյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Կայացավ «Գլխի և պարանոցի քաղցկեղի վիրահատական բուժումը» միջազգային գիտաժողովը
Կայացավ «Գլխի և պարանոցի քաղցկեղի վիրահատական բուժումը» միջազգային գիտաժողովը