- Eng
- Рус
- Հայ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ Ապրիլի 28-ին ժամը 12:00
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Ապրիլի 28-ին ժամը 12:00 ''Diamond House Hotel''-ում (Արամի 86 փ.) կկայանա ասոցիացիայի հերթական նիստը:
Ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը:
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը: Զեկույցներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Յու.Պողոսյանը «Տուբերոզ սկլերոզ. Կլինիկական դեպք», Ա.Գ.Բադալյանը «Բերանի խոռոչի քաղցկեղի վիրաբուժության վերականգնողական փուլի նշանակությունը», Լ.Գ.Խաչատրյանը «Ստորին ծնոտի դեֆեկտների վերականգնումը օգտագործելով նրբոլոքի ոսկրը դենտալ իմպլանտների տեղադրումով»: Քննարկվեցին ասոցիացիայի հետագա անելիքները և առաջիկա միջոցառումները:
Կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը
Հոկտեմբերի 13-ին կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը: Ելույթներով հանդես եկան ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Պողոսյան Աննան, բ.գ.թ դոցենտ Ենոքյան Հայկը, Հակոբյան Կորյունը: Վկայականներ շնորհվեցին «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» 2018թ. անդամներին: #AAMFOS #2018 © Armenian Association of Maxillofacial and Oral Surgery
«Առողջ Հասարակության Ապագան...»
«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան» հանդիսանում է գիտաժողովի համակազմակերպիչ և հանդես կգա ➡️«Դիմածնոտային վիրաբուժություն» սեկցիայով՝ Մայիսի 26-ին ժ. 13:30 — 17:30 ✅ «Դիմածնոտային վիրաբուժություն» ՇՄԶ 4 տեսական կրեդիտ
ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ
Այսօր «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան» մասնակցեց ՀՀ Առողջապահության նախարարությունում կայացած ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ նախագծի քննարկմանը: