- Eng
- Рус
- Հայ
Դեկտեմբերի 23 տարվա վերջին նիստ և կայքի վերաբացում
Դեկտեմբերի 23-ին կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» տարեկան վերջին նիստը, որին ներկա էին դիմածնոտային վիրաբուժության առաջատար մասնագետներ, կլինիկական օրդինատորներ և բազմաթիվ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Աննա Պողոսյանը և կատարեց տարվա ամփոփումը: Այնուհետև www.aamfos.am կայքը ներկայացրեց ասոցիացիայի քարտուղար Անի Հովհաննիսյանը: Sandoz ընկերությունը ներկայացրեց Ամոքսիկլավ, Կետոնալ պրեպարատները: Այնուհետև զեկույցներով հանդես եկան դիմածնոտային վիրաբույժներ` Արթուր Խաչատրյանը, Կորյուն Հակոբյանը և պրոֆեսոր Աննա Պողոսյանը: «Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հանդես եկավ համագործակցության առաջարկով, շեշտը դնելով մասնագետների իրավունքների պաշտպանության հարցերի և հետագայում իրավաբանների հետ համագործակցելու վրա: Կնքվեց համագործակցության հուշագիր "Առողջապահության Զարգացման եւ Հետազոտման Կենտրոն" ՀԿ-ի և ''Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիա'' ՀԿ-ի միջև: Եվ վերջում խոսքով հանդես եկան բ.գ.թ., դոցենտ Գրիգորի Խաչատրյանը և ասոցիացիայի փոխնախագահ բ.գ.թ. Արամ Բադալյանը:
© Armenian Association of Maxillofacial and Oral Surgery
Նոր համագործակցություն
Մեր ասոցիացիայի պատվավոր անդամ դարձավ պրոֆեսոր Տիգրան Վ. Ղազարյանը, ով համարվում է առաջատար մասնագետ պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, անոթային վիրաբուժության, ֆլեբոլոգոգիայի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ Ապրիլի 28-ին ժամը 12:00
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ Ապրիլի 28-ին ժամը 12:00 ''Diamond House Hotel''-ում (Արամի 86 փ.) կկայանա ասոցիացիայի հերթական նիստը: Ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը:
2018թ․ հունիսի 15-16 «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» միջազգային սիմպոզիում
"Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը" "Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի" հետ համատեղ "Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի" աջակցությամբ կազմակերպում է «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» խորագրով միջազգային սիմպոզիում: Անցկացման վայրը՝ "Իբիս Երևան Սենթր" հյուրանոց, ք․ Երևան, Օրը՝ 2018թ․ հունիսի 15-16 Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել (+374) 91 41 14 21 հեռախոսահամարով կամ գրել assoarmenia@gmail.com էլ․-հասցեին:
«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը
Սեպտեմբերի 23-ին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկույցենրով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները, գործընկերները: Քննարկվեցին ապագայում սպասվող համագործակցությունները և հետագա անելիքները: