- Eng
- Рус
- Հայ
«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը
Սեպտեմբերի 23-ին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկույցենրով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները, գործընկերները: Քննարկվեցին ապագայում սպասվող համագործակցությունները և հետագա անելիքները:
Ռինոպլաստիկայի հիմունքները դասախոսություն՝ պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանի կողմից
Սեպտեմբերի 30-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ) «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսության թեմայով հանդես կգա` պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Ռինոպլաստիկայի հիմունքները
Այսօր կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ, «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» Կրթության և որակավորման պատասխանատու` Հ.Դ. Ենոքյանի «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսությունը: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Նոր համագործակցություն
Մեր ասոցիացիայի պատվավոր անդամ դարձավ պրոֆեսոր Տիգրան Վ. Ղազարյանը, ով համարվում է առաջատար մասնագետ պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, անոթային վիրաբուժության, ֆլեբոլոգոգիայի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությունը:
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը: Զեկույցներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Յու.Պողոսյանը «Տուբերոզ սկլերոզ. Կլինիկական դեպք», Ա.Գ.Բադալյանը «Բերանի խոռոչի քաղցկեղի վիրաբուժության վերականգնողական փուլի նշանակությունը», Լ.Գ.Խաչատրյանը «Ստորին ծնոտի դեֆեկտների վերականգնումը օգտագործելով նրբոլոքի ոսկրը դենտալ իմպլանտների տեղադրումով»: Քննարկվեցին ասոցիացիայի հետագա անելիքները և առաջիկա միջոցառումները: