- Eng
- Рус
- Հայ
Ռինոպլաստիկայի հիմունքները
Այսօր կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ, «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» Կրթության և որակավորման պատասխանատու` Հ.Դ. Ենոքյանի «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսությունը:
© Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը: Զեկույցներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Յու.Պողոսյանը «Տուբերոզ սկլերոզ. Կլինիկական դեպք», Ա.Գ.Բադալյանը «Բերանի խոռոչի քաղցկեղի վիրաբուժության վերականգնողական փուլի նշանակությունը», Լ.Գ.Խաչատրյանը «Ստորին ծնոտի դեֆեկտների վերականգնումը օգտագործելով նրբոլոքի ոսկրը դենտալ իմպլանտների տեղադրումով»: Քննարկվեցին ասոցիացիայի հետագա անելիքները և առաջիկա միջոցառումները:
Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ
Հոկտեմբերի 28-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ) «Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ» դասախոսության թեմայով հանդես կգա` դիմածնոտային վիրաբույժ, «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի» Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Կ.Ֆ. Սևտերտերյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Հոկտեմբերի 13-ին կկայանա ասոցիացիայի հերթական նիստը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ Հարգելի դիմածնոտային վիրաբույժներ և վիրաբույժ ստոմատոլոգներ Հոկտեմբերի 13-ին ժամը 12:00 ''CENTRAL HOTEL YEREVAN''-ում (Զաքյան 7/1փ.) կկայանա ասոցիացիայի հերթական նիստը: Ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը