Նորություններ
Հոկտեմբերի 13-ին կկայանա ասոցիացիայի հերթական նիստը

Հոկտեմբերի 13-ին կկայանա ասոցիացիայի հերթական նիստը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Հարգելի դիմածնոտային վիրաբույժներ և վիրաբույժ ստոմատոլոգներ 
Հոկտեմբերի 13-ին ժամը 12:00 ''CENTRAL HOTEL YEREVAN''-ում (Զաքյան 7/1փ.) կկայանա ասոցիացիայի հերթական նիստը: 
Ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը

Այլ նորություններ
Ռինոպլաստիկայի հիմունքները դասախոսություն՝ պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանի կողմից

Ռինոպլաստիկայի հիմունքները դասախոսություն՝ պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանի կողմից

  Սեպտեմբերի 30-ին ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ)  «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսության թեմայով հանդես կգա` պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ Հ.Դ. Ենոքյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons

Դեկտեմբերի 23 տարվա վերջին նիստ և կայքի վերաբացում

Դեկտեմբերի 23 տարվա վերջին նիստ և կայքի վերաբացում

Դեկտեմբերի 23-ին կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» տարեկան վերջին նիստը, որին ներկա էին դիմածնոտային վիրաբուժության առաջատար մասնագետներ, կլինիկական օրդինատորներ և բազմաթիվ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Աննա Պողոսյանը և կատարեց տարվա ամփոփումը: Այնուհետև www.aamfos.am կայքը ներկայացրեց ասոցիացիայի քարտուղար Անի Հովհաննիսյանը: Sandoz ընկերությունը ներկայացրեց Ամոքսիկլավ, Կետոնալ պրեպարատները: Այնուհետև զեկույցներով հանդես եկան դիմածնոտային վիրաբույժներ` Արթուր Խաչատրյանը, Կորյուն Հակոբյանը և պրոֆեսոր Աննա Պողոսյանը: «Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հանդես եկավ համագործակցության առաջարկով, շեշտը դնելով մասնագետների իրավունքների պաշտպանության հարցերի և հետագայում իրավաբանների հետ համագործակցելու վրա: Կնքվեց համագործակցության հուշագիր "Առողջապահության Զարգացման եւ Հետազոտման Կենտրոն" ՀԿ-ի և ''Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիա'' ՀԿ-ի միջև: Եվ վերջում խոսքով հանդես եկան բ.գ.թ., դոցենտ Գրիգորի Խաչատրյանը և ասոցիացիայի փոխնախագահ բ.գ.թ. Արամ Բադալյանը: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgery

ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

  Այսօր «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան» մասնակցեց ՀՀ Առողջապահության նախարարությունում կայացած ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ նախագծի քննարկմանը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ!

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ!