- Eng
- Рус
- Հայ
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը: Զեկույցներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Յու.Պողոսյանը «Տուբերոզ սկլերոզ. Կլինիկական դեպք», Ա.Գ.Բադալյանը «Բերանի խոռոչի քաղցկեղի վիրաբուժության վերականգնողական փուլի նշանակությունը», Լ.Գ.Խաչատրյանը «Ստորին ծնոտի դեֆեկտների վերականգնումը օգտագործելով նրբոլոքի ոսկրը դենտալ իմպլանտների տեղադրումով»: Քննարկվեցին ասոցիացիայի հետագա անելիքները և առաջիկա միջոցառումները:
ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ
Այսօր «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան» մասնակցեց ՀՀ Առողջապահության նախարարությունում կայացած ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ նախագծի քննարկմանը:
Ռինոպլաստիկայի հիմունքները
Այսօր կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ, «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» Կրթության և որակավորման պատասխանատու` Հ.Դ. Ենոքյանի «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսությունը: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons
Կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը
Հոկտեմբերի 13-ին կայացավ «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» հերթական նիստը: Ելույթներով հանդես եկան ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Պողոսյան Աննան, բ.գ.թ դոցենտ Ենոքյան Հայկը, Հակոբյան Կորյունը: Վկայականներ շնորհվեցին «Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» 2018թ. անդամներին: #AAMFOS #2018 © Armenian Association of Maxillofacial and Oral Surgery
«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը
Սեպտեմբերի 23-ին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկույցենրով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները, գործընկերները: Քննարկվեցին ապագայում սպասվող համագործակցությունները և հետագա անելիքները: