Նորություններ
Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ

Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ

 

Հոկտեմբերի 28-ին ժամը 11:30  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ) 
«Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ» դասախոսության թեմայով հանդես կգա` դիմածնոտային վիրաբույժ, «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի» Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Կ.Ֆ. Սևտերտերյանը:
Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար:
© Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons

Այլ նորություններ
Ատամնային իմպլանատացիա

Ատամնային իմպլանատացիա

  Նոյեմբերի 25-ին  ժամը 11:30 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ)  «Ատամնային իմպլանատացիա» դասախոսության թեմայով հանդես կգա` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, ք. Երևանի գլխավոր դիմածնոտային վիրաբույժ Վ.Է. Հովակիմյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons

Նոր համագործակցություն

Նոր համագործակցություն

Մեր ասոցիացիայի պատվավոր անդամ դարձավ պրոֆեսոր Տիգրան Վ. Ղազարյանը, ով համարվում է առաջատար մասնագետ պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, անոթային վիրաբուժության, ֆլեբոլոգոգիայի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությունը:

«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը

«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը

  Սեպտեմբերի 23-ին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկույցենրով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները, գործընկերները: Քննարկվեցին ապագայում սպասվող համագործակցությունները և հետագա անելիքները:

Ռինոպլաստիկայի հիմունքները

Ռինոպլաստիկայի հիմունքները

  Այսօր կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ, «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» Կրթության և որակավորման պատասխանատու` Հ.Դ. Ենոքյանի «Ռինոպլաստիկայի հիմունքները» դասախոսությունը: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons